Հնդկաստանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Երեկ կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, մասնակից երկրների դրոշների շքերթն ու առաջնության վիճակահանությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի դրոշակակիրը եղել է Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը։

Մրցումային առաջին օրը՝ մարտի 16-ին, Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգա միայն 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան։ Մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆինե Մանչինին:

Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված են նաև Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ ), Անուշ Գրիգորյանը (50 կգ ), Էլիդա Քոչարյանը (60 կգ ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ): Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհի առաջնությունում հանդես կգան Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ:

Աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար: Հաղթողը ստանալու է 100 հազար դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 և 25 հազարական դոլար:

Առաջնությանն այս տարի ռեկորդային՝ 333 մասնակիցներ են հայտավորվել: Աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 16-26-ը: