Ասադը նշել է Էրդողանի հետ հանդիպման պայմանը

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ միայն իր երկրից թուրքական զորքերի դուրսբերումից հետո։

Ռուսական գործակալությունը Սիրիայի ղեկավարի հետ զրուցել է Կրեմլում կայացած բանակցություններից անմիջապես հետո։

«Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, ապա դա կապված է այն փուլին հասնելու հետ, երբ Թուրքիան հստակ ձևով և առանց որևէ անորոշության պատրաստ կլինի Սիրիայի տարածքից զորքերի ամբողջական դուրսբերման, ահաբեկչությանն աջակցության դադարեցման և իրավիճակի վերականգնման, ինչպիսին այն եղել է Սիրիայում պատերազմից առաջ։ Դա միակ տարբերակն է, որի դեպքում կարող է տեղի ունենալ իմ հանդիպումը Էրդողանի հետ։ Բացի այդ՝ ո՞րն է նման հանդիպման արժեքը և ինչո՞ւ այն կազմակերպել, եթե դա չի հանգեցնի Սիրիայում պատերազմի համար վերջնարդյունքի։ Մեզ համար Թուրքիան օկուպանտ պետություն է»,- ասել է Ասադը։

Ըստ նրա՝ Թուրքիան բացասական դերակատարում է ունեցել Սիրիայի պատերազմում՝ աջակցելով կազմակերպություններին, որոնց Դամասկոսը համարում է ահաբեկչական, և զորքեր է մտցրել Սիրիայի տարածք։

Ասադը նշել է նաև Ռուսաստանի կարևոր դերը ինչպես սիրիական, այնպես էլ թուրքական կողմերի հետ լավ հարաբերություններ պահպանելու գործում։

«Մենք վստահում ենք ռուսական կողմին, քանի որ նա միջնորդի դեր է խաղացել այդ շփումները հեշտացնելու համար՝ այն շրջանակում, որի վրա հիմնված է ռուսական քաղաքականությունը: Այդ հիմքերից են՝ հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ, պետությունների ինքնիշխանության ճանաչումը, ահաբեկչության մերժումը, հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության և սիրիական պետության ինքնիշխանության նկատմամբ, Սիրիայից օտարերկրյա անօրինական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը»,- հավելել է պետության ղեկավարը։

Հավելենք, որ Մոսկվայում առաջիկայում նախատեսվում է սիրիական հարցով քառակողմ քննարկում՝ ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով։

Էմմա Չոբանյան