ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՔՊ-ական պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանում միջնորդագրեր է ներկայացնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Խոսքը երեք միջնորդագրերի մասին է։ Այսօր դրանցից մեկը, …

