04 Ապրիլ 2023 | 15:03
Ֆրանսիայի Սենատում Արցախին նվիրված համաժողովին ի պատասխան՝ Ադրբեջանի Մեջլիսը հակաֆրանսիական հայտարարություն է ընդունել
Ադրբեջանի Միլի Մեջլիսն այսօր հերթական հակաֆրանսիական հայտարարությունն է ընդունել։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ֆրանսիայի խորհրդարանը գործիք է դարձել ուժերի համար, որոնք Ադրբեջանի դեմ արշավ են իրականացնում»։ «Այն ժամանակ, երբ ակտիվանում են միջազգային ջանքերը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ, Ֆրանսիայի Սենատի քայլը ծառայում է ռևանշիզմին։ Անթույլատրելի է, որ Ֆրանսիան, խուսափելով …