Դոնալդ Թրամփի դատավարությունը լուսաբանել չի թույլատրվի

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Նյու Յորքի Գերագույն դատարանի դատավորի ժամանակավոր պաշտոնակատար Խուան Մերչանը մերժել է մի շարք լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործով դատական նիստից ուղիղ հեռարձակման հնարավորության խնդրանքը, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ Մերչանն իր որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբանական թիմը դեմ է արտահայտվել դատարանի դահլիճում տեսախցիկների առկայությանը՝ ասելով, որ դա «կրկեսի» մթնոլորտ կստեղծի։ Այնուամենայնիվ, Մերչանը թույլ է տվել հինգ լուսանկարիչների լուսանկարել դատավարության մեկնարկը՝ «մինչև դատարանի աշխատակիցները նրանց կկարգադրեն հեռանալ՝ տեղ ազատելով երդվյալ ատենակալների համար»:

Ավելի վաղ Նյու Յորք ժամանած Թրամփը հայտնել էր, որ երեքշաբթի դատարանում իրեն մեղադրանք է առաջադրվելու 33 կետով։ Դրանցից մի քանիսը վերաբերում են բիզնեսում խարդախությանը։ Բոլորը Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի կողմից վերաորակվել են որպես քրեական։

Նախկին նախագահը չի ընդունել այդ մեղադրանքները և իր հերթին մեղադրել է դատախազին տեղեկատվության արտահոսքի մեջ՝ ասելով, որ վերջինս պետք է հրաժարական տա։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները մեղադրական եզրակացություն էին ներկայացրել Դոնալդ Թրամփի՝ մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին 130,000 դոլար վճարելու գործով։ Դատախազության վարկածի համաձայն՝ վերջինիս գումար են տվել՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին «լռություն գնելու» համար։ Թրամփը երդվյալ ատենակալների դատավճիռն անվանել է «քաղաքական հետապնդում»։

Տաթև Ֆռանգյան