Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր ճեպազրույցում կրկին անդրադարձել է Ադրբեջանից հնչող հակաիրանական հայտարարություններին, գրում է Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ արդեն անդրադարձել են Ադրբեջանի պաշտոնյաների դիրքորոշումներին։ «Դուք տեղյակ եք, որ դիվանագիտական համակարգի դիրքորոշումը պաշտոնապես ընդունվել է, և մենք պաշտոնապես արձագանքել ենք այդ կապակցությամբ։ Ադրբեջանի դեսպանն անմիջապես կանչվել է ԱԳՆ, Իրանը խստորեն բողոքել է …

