Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա են հանձնել ֆրանսիական կուսակցությունների հակաադրբեջանական հայտարարությունների համար, գրում են տեղական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում դեսպանին են փոխանցել Բաքվի խորը մտահոգությունը ֆրանսիական տարբեր քաղաքական ուժերի կողմից Ադրբեջանի նկատմամբ, իբր, «բացահայտ զրպարտության և նախապաշարմունքի վրա հիմնված արշավի ընդլայնման և շարունակման կապակցությամբ»։ …

