Էրդողանը զանգահարել և հետապնդել է ՍԴ անդամներին՝ քրդամետ կուսակցության միջոցների սառեցման որոշումը չեղարկելու պատճառով

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամսվա սկզբին հեռախոսով զանգահարել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշ անդամների՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP) հատկացված պետական միջոցների սառեցումը չեղարկելու որոշման պատճառով։ Այս մասին հայտնել է Halk TV լրատվականը՝ վկայակոչելով բարձրագույն դատարանի անդամին, գրում է Turkish Minute-ը։

Հունվարին վիճահարույց որոշմամբ բարձրագույն դատարանը խորհրդարանի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր կուսակցությանը՝ HDP-ին զրկել էր ընտրությունների համար եկամտի հիմնական աղբյուրից՝ պատճառաբանելով, որ այն կապեր ունի ահաբեկչության հետ:

Դատարանը մարտի 9-ին ձայների մեծամասնությամբ բեկանել է որոշումը՝ կուսակցությանը թույլ տալով այս տարի ստանալ 539 միլիոն լիրա (29 միլիոն դոլար) գանձապետական ֆինանսավորում:

Բարձրագույն դատարանի անդամներից մեկը, որը քվեարկել է HDP-ի միջոցների սառեցումը հանելու օգտին, Halk TV-ին անանունության պայմանով հայտնել է, որ ինքը և մի քանի այլ անդամներ հեռախոսազանգ են ստացել Էրդողանից մարտի սկզբին կայացրած որոշման պատճառով։

«Ես հավատում էի ձեզ։ Ինչպե՞ս կարող էիք քվեարկել միջոցների սառեցումը հանելու օգտին»,- Էրդողանի խոսքերն է վկայակոչել ՍԴ անդամը։

Նա նշել է, թե Էրդողանին ասել է, որ հարցը գնահատում է իրավական տեսանկյունից և պարզվում է, որ Սահմանադրության մեջ կամ այլ օրենքներում չկան այնպիսի կարգավորումներ, որոնք արդարացնում են HDP-ի նկատմամբ կիրառված միջոցը։

«Նախագահն ասաց, որ որոշումը չի համապատասխանում օրենքին։ Երբ հարցն առաջին անգամ հայտնվեց դատարանում, ես չկարողացա որևէ այլ ճանապարհ գտնել՝ ի դեմս այն մեղադրանքի, որ գանձապետական միջոցներն ուղղակիորեն փոխանցվել են ահաբեկչական կազմակերպությանը: Այնուամենայնիվ, մենք այն ժամանակ տեսանք փաստաթղթերում, որ 2017-2018 թվականներին և դրան հաջորդող տարիներին փաստացի միջոցների փոխանցում չի եղել ահաբեկչական կազմակերպությանը»,- ասել է աղբյուրը։

Էրդողանի կառավարությունը 2021 թվականի մարտից փորձում է փակել քրդամետ կուսակցությունը՝ օրենքից դուրս քուրդ զինյալների հետ ենթադրյալ կապերի պատճառաբանությամբ: Թուրքիայի գլխավոր դատախազը 2021 թվականի մարտին քրեական գործ էր հարուցել կուսակցության դեմ՝ մեղադրելով նրան երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ։

Էմմա Չոբանյան