Ջրամբարներում ջրի պարունակությունը, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10%-ով պակաս կլինի

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Հոկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում հանրապետության գերակշիռ մասում տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, օդի ջերմաստիճանն էլ նորմայից բարձր, ինչը վարարումների հոսքի վրա կունենա բացասական ազդեցություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Արդեն փետրվարին ամսական տեղումների քանակը մոտ 30 տոկոսով եղել է նորմայից բարձր: Մարտ ամսին տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումով: Մարտի 30-ի դրությամբ ձնածածկն առկա է 2200 մ-ից բարձր հատվածներում: Այսօր ձնածածկույթի բարձրությունը նույն օրվա համեմատ 1 մ-ից պակաս է, ինչը նույնպես բացասական ազդեցություն կունենա գարնանային վարարումների ձևավորման վրա»,-ասաց Լևոն Ազիզյանը:

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները գետերում սպասվում են 50-70 տոկոսի սահմաններում:

Հանրապետության 5 խոշոր ջրամբարների լցվածության տվյալները հուսադրող չեն: Ըստ Լևոն Ազիզյանի՝ Ախուրյանի և Արփի լճի ջրամբարներում կանխատեսվում է ջրալցվածություն 65-70 տոկոսի չափով, Ազատի, Մարմարիկի ջրամաբարներում՝ 75-80 տոկոսի չափով, Ապարանի ջրամբարում՝ 45-50 տոկոսի չափով: Նախորդ տարվա համեմատ ջրամբարների լցվածությունը կանխատեսվում է 10 տոկոսով պակաս: