Իլոն Մասկն ու 1000-ից ավելի գիտնականներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ահեստական բանականության փորձարկումը՝ մարդկության համար ռիսկերի պատճառով

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, բարերար Էնդրյու Յանգը և արհեստական ​​բանականության ավելի քան հազար այլ հետազոտողներ կոչ են արել անհապաղ դադարեցնել արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի ուսումնասիրությունը՝ «ավելի հզոր, քան OpenAI-ի GPT-4»-ը: Այս մասին ասվում է Future of Life ոչ առևտրային կազմակերպության կայքում հրապարակված նամակում։

Նամակի հեղինակները մատնանշել են «մարդու հետ մրցունակ ինտելեկտով» արհեստական բանականության համակարգերի հետագա զարգացման պատճառով մարդկության համար ռիսկերը։ Նրանք կոչ են արել 6 ամսով ամբողջությամբ դադարեցնել արհեստական բանականության ցանկացած համակարգի ուսուցումը։

«Արհեստական բանականության հզոր համակարգերը պետք է մշակվեն միայն այն դեպքում, երբ մենք համոզված լինենք, որ դրանց ազդեցությունը դրական կլինի, իսկ դրանց ռիսկերը՝ կառավարելի»,- ասված է նամակի տեքստում։

Ուղերձի տակ ստորագրել են նաև Pinterest-ի համահիմնադիր Էվան Շարփը, Ripple-ի համահիմնադիր Քրիս Լարսենը, Stability AI-ի գործադիր տնօրեն Էմադ Մոստակը, ինչպես նաև DeepMind, Harvard, Oxford և Cambridge համալսարանների հետազոտողները:

Նամակում նկարագրվում է հանրության և քաղաքակրթության համար չափազանց խելացի արհեստական բանականության համակարգերի կողմից հնարավոր ռիսկերը։

«Պե՞տք է մենք, արդյոք, զարգացնենք «ոչ մարդկային ուղեղները», որոնք վերջնական արդյունքում կարող են մեզ գերազանցել թվաքանակով, մեզ խորամանկել ու փոխարինել։ Պե՞տք է մենք, արդյոք, վտանգենք մեր քաղաքակրթության վրա մեր վերահսկողության կորուստը։ Նման որոշումները չպետք է պատվիրակել չընտրված տեխնոլոգիական առաջնորդներին»,- եզրափակել են նամակի հեղինակները։

Ավելի վաղ ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները կանխատեսել էին, որ առաջիկա 10 տարում շուրջ 300 միլիոն  աշխատատեղ կվերանա համաշխարհային աշխատաշուկայից արհեստական ​բանականության պատճառով։

Տաթև Ֆռանգյան