ՀՀ կառավարությունը հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը Կառավարության ծրագրով հաստատված առողջապահական ամենակարևոր համակարգային բարեփոխումն է։ «Տասնյակ տարիներ առողջության պահպանման և վերականգման ծառայությունների հասանելիությունը ապահովող նման համակարգի ներդրման մասին մշտապես խոսվել է, սակայն գործնական քայլերը անընդհատ հետաձգվել են ավելի …

