ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Սպանդ, թե՞ կանաչապատում․ հանուն ինչի՞ են զոհաբերվում ծառերը Երևանում

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Երևանում տասնյակ ծառեր արմատախիլ անելուց և դրանք սակուրաներով փոխարինելուց հետո Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե Երևանի սրտում՝ Կասկադում փոփոխություններ անելիս պետք է երևանցիների կարծիքը հաշվի առնվի։

Ծառերի հատումները շարունակվեցին։ Երկու օր առաջ Զեյթուն փողոցում հատվեց երեք տասնյակից ավելի թեղի։ Բոլոր հատումների դեպքում քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ կա մասնագիտական գնահատական, որ ծառերը ենթակա են հատման՝ ծերացել են, թթվածին չեն արտադրում, տհաճ բզեզներով են պատվում:

Քաղաքային իշխանությունը մտադիր է առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են՝ մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով։ Անգամ ահազանգում են Երևանին սպասվելիք էկոլոգիական մոտալուտ աղետի մասին։

Ի՞նչ ռիսկեր, վտանգներ, գուցե՝ դրական արդյունքներ կան Երևանում ծառերը փոխարինելու այս գործընթացի հետևում։ Factor TV-ի տաղավարում հրավիրված բանավեճին մասնակցում են Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիդ Խաժակյանը, երևանցի Էդուարդ Հայրումյանը։