Ֆանտաստիկ է՝ Փաշինյանն ստիպված ԱՄՆ-ին շնորհակալ եղավ, ո՛չ ՌԴ-ին․ ագենտուրան ասում էր՝ ռուսը չլինի, թուրքը կուտի․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ-ն վերապահումով է միացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովում ընդունված Հռչակագրին: Իշխանությունը ձեռնպահ է մնացել այն պարբերության ընդունումից, որտեղ կա դատապարտում ՌԴ-ի սկսած պատերազմին Ուկրաինայի դեմ, պատերազմը կանգնեցնելու կոչ կար նաև, և Ուկրաինային աջակցություն է հայտնվել, սակայն չկա ԼՂ կոնֆլիկտի մասին որևէ նշում։ Ինչքանո՞վ է օբյեկտիվ Փաշինյանի որոշումը՝ ձեռնպահ մնալ այն պատճառաբանությամբ, որ Հռչակագիրը «համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները, ճգնաժամերը, չի անդրադառնում Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»:

Factor TV-ին տված հարցազրույցում Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ագրեսիաների մասին գնահատականի բացակայությունը Հռչակագրում խոսում է հայկական կողմի վատ աշխատանքի մասին, և հակառակը՝ Ուկրաինայի մասին եղել է նշում, քանի որ ճիշտ աշխատանք են տարել․ «Ումի՞ց եք դժգոհում, ժողովուրդ ջան, դուք էլ լավ աշխատեիք, դուք էլ հնարավորություն ունենայիք ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման մասին դատապարտող հատված ստանալ Հռչակագրում»։

Իսկ եթե Ադրբեջանի ագրեսիային և օկուպացիային անդրադարձ լիներ Հռչակագրում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամբողջությամբ կմիանա՞ր ակնհայտ ՌԴ-ի դեմ ձևակերպումներով փաստաթղթին։

«Ամեն դեպքում՝ վերապահումով էին վերաբերվելու։ Ինչքան էլ վերջին ժամանակաշրջանում ՀՀ պաշտոնյաները հայտարարություններ են անում, իբր, արևմտամետ լինելու, ժողովրդավարության ճանապարհով գնալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ես մեծ կասկածներ և անհանգստություն ունեմ, որ մենք հայտնի գիշերվա՝ սեպտեմբերի 3-ի պատմությունն ենք ունենալու։ Սերժ Սարգսյանն այն ժամանակ երկար տարիներ ԵՄ-ի հետ բանակցելուց հետո որոշեց գնալ և դառնալ ԵՏՄ-ի մաս, այսինքն՝ ՌԴ-ին ստրկանալու մաս դարձավ։ Ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ մեր իշխանության կողմից կոնկրետ գործողությունների բացակայությունը հուշում է, որ չի կարելի բացառել մեկ գիշերվա մեջ նմանատիպ որոշման կայացումը»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան