Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներողություն է խնդրել երկաթուղային վթարի հետևանքով զոհվածների հարազատներից․ մարտի 1-ի գիշերը մարդատար ու բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 57 մարդ։ «Հունաստանում 2023 թվականին նման բան չպիտի լիներ, որ հակառակ ուղղությամբ ընթացող երկու գնացքներ հայտնվեին երկաթգծի նույն ուղղության վրա, և դա ոչ ոք չնկատեր»,- գրել է երկրի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում։ …

