«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր ելույթ ունենալով ԵԽԽՎ հերթական նստաշրջանում, մասնավոապես նշել է. «Հարգելի՛ նախագահող, տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ Եվրոպայում վերջապես վայելում ենք խաղաղ և հանգիստ ժամանակներ: Մենք, իսկապես, հավատացել ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական փորձից հետո առնվազն մեր սերունդը պաշտպանված կլինի ցանկացած զինված հակամարտություններից, գլոբալ աղետներից …