ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը խախտելու մեջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին» պայմանագիրը (New START-3) խախտելու մեջ՝ միաժամանակ ընդգծելով դրա կարևորությունը համաշխարհային խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման համար, փոխանցում է VOA-ն։

«Մենք կարծում ենք, որ ՌԴ-ն արդեն խախտում է New START-3-ը, սակայն ԱՄՆ-ը կշարունակի գնահատել հետագա քայլերը ՌԴ-ի կողմից New START-3-ին չհետևելու կապակցությամբ։ Մենք դիտարկում ենք լրացուցիչ հակաքայլեր, որոնք կախված կլինեն մեր ազգային անվտանգության վրա Ռուսաստանի խախտումների հետևանքներից և հիմնված կլինեն Ռուսաստանին պայմանագրին հետ վերադարձնելու մեր ռազմավարության վրա»,- հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասեցրել էր Ռուսաստանի մասնակցությունը պայմանագրին։ Այնուամենայնիվ, Պատելն ասել է, որ պետք է հիշել, որ այս պայմանագիրը «մեծ նշանակություն ունի մեզ համար»:

«Մենք կարծում ենք, որ այն ապահովում և ամրապնդում է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգությունը։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք անել հնարավորը, որպեսզի բոլոր կողմերը վերադառնան համաձայնագրի կատարմանը»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Պատելը հավելել է, որ մինչ այժմ ԱՄՆ-ը «ոչ մի նշան չի տեսել, որ Ռուսաստանը մտադիր է փոխել կամ գերազանցել պայմանագրով սահմանված մարտագլխիկների քանակի սահմանները»։

Տաթև Ֆռանգյան