ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունները կախված են Ուկրաինայում պատերազմին Պեկինի վերաբերմունքից․ Եվրահանձնաժողովի ղեկավար

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

Չինաստանը պետք է կողմնորոշվի Ուկրաինայում «արդար աշխարհի» վերաբերյալ դիրքորոշման հարցում և ընտրի իր դերը ռազմական հակամարտությունում։ Սա կենսական նշանակություն ունի ԵՄ-ի հետ Չինաստանի հարաբերությունների ձևավորման համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ցանկացած խաղաղության ծրագիր, որը փաստացիորեն արդյունավետորեն կոնսոլիդացնում է Ռուսաստանի անեքսիան, պարզապես կենսունակ չէ»,- հայտարարել է նա։

Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ Չինաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, պարտավոր է պաշտպանել ՄԱԿ-ի խարտիայի սկզբունքներն ու արժեքները։

Չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին՝ Սի Ցզինպինը պետական ​​այցով եղավ Ռուսաստանում և հայտարարեց Պուտինի հետ «առանց սահմանափակումների» բարեկամության մասին, հիշեցրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

«Սակայն կան նաև փոփոխություններ Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դինամիկայում։ Միանգամայն ակնհայտ է, որ Չինաստանը տեսնում է Պուտինի թուլությունը։ Ակնհայտ է, որ այդ հարաբերություններում ուժերի հավասարակշռումը, որը վերջին հարյուրամյակում եղել է ՌԴ-ի օգտին, այժմ շրջվել է։ Չինաստանը մտադիր է օգտագործել ՌԴ-ին հօգուտ իր շահերի»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Տաթև Ֆռանգյան