Շքեղ բուհերը շքեղ կրթության երաշխիք չեն. որակը կդառնա՞ Ակադեմիական քաղաքի «բնակիչ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Օրերս հանրային քննարկման ներկայացվեց ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Կառավարության որոշման նախագիծը։ Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ սա Կառավարության ամենալայնածավալ ծրագրերից մեկն է։

«Սա մի ամբողջական, համալիր մոտեցում է, որը պետք է նախագծվի, և մենք պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի ճարտարապետական լուծումները, մոտեցումները նույնպես բավարարեն այդ պահանջներին։ Սա նաև ենթադրում է, որ մեծ տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծվի, որը կսպասարկի այս քաղաքը․ նախնական հաշվարկներով՝ մի քանի տասնյակ հազար մարդկանց մասին պետք է խոսք լինի»,- ասել էր նախարարը։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին օրերս տեսանյութ էր հրապարակել Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի, Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող տարածքից, որտեղ, ըստ նախագծի, պետք է տեղակայվի երեք կլաստերներից մեկը․ «Ակադեմիական քաղաքի այս նախագիծը պետք է սկսվի «Հայֆիլմի» տարածքից, որտեղ կտեղակայվի արվեստների կլաստերը, կունենանք ժամանակակից համերգասրահ, այս հատվածում կունենանք համալսարաններ, սպայական ավագ դպրոց, համալսարան։ Ֆիզիկայի Աշտարակի ինստիտուտում կունենանք տեխնոլոգիական կլաստերը»։

Ակադեմիական քաղաքում նախատեսված է ունենալ ժամանակակից համերգասրահ, կինոթատրոն, կինոարտադրության ենթակառուցվածքներ: Վարչապետն անգամ խոսեց հարևանությամբ ֆուտբոլի մարզադաշտի կառուցման մասին, եթե մասնագետները հաստատեն նախագիծը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը շեշտում է՝ գործ ունենք մի ծրագրի հետ, որն առաջ է մղվել՝ առանց հանրության հետ կոնսենսուսի։

«Շատ կուզեի այս ծրագրում տեսնել երկու բան․ առաջինը՝ համոզիչ փաստեր, որ այս փոփոխության արդյունքում կրթության որակը կբարելավվի։ Ես դա չեմ տեսնում։ Երբ ինձ ասում են՝ գեղեցիկ շենքեր կլինեն, ստադիոններ, լողավազաններ, ես այդտեղ կրթության որակը չեմ տեսնում, որովհետև այնպես չէ, որ բուհերի ներկայիս շենքերը տգեղ են կամ փլված են, ընդհանուր առմամբ, համալսարանների շենքերը լիարժեք օգտագործելի և բարվոք վիճակում են, աշխարհի շատ համալսարանների շենքերից լավ վիճակում են»,- նշում է նա։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն էլ, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի այն խոսքին, թե Ակադեմիական քաղաքի շրջանակում Հայաստանում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ, իսկ մինչև 2030 թվականն առնվազն 4 բուհ պետք է տեղ գտնի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500-յակում, պնդում է՝ Կառավարությունը պետք է վերլուծություն ներկայացնի՝ հայկական բուհերն ինչո՞ւ չկան կամ չեն բարելավում իրենց տեղը միջազգային վարկանիշավորման համակարգերում։ «Արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներ կան՝ հիմնականում կապված կրթության որակի, ակադեմիական ազնվության, գրագողության և այդպիսի հարցերի հետ, ամենևին ոչ շենքերի գտնվելու վայրի հետ, այնպես որ՝ խնդրահարույց է, թե ինչպես է շենքերի հարցը դարձել առաջնահերթություն, և ինչ տվյալների, փաստերի վրա է Կառավարությունն ընդունել այս որոշումը»,- ասաց Քյուրումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան