Գերակա շահի որոշմանը չպետք է խանգարի. Ավինյանն անդրադարձավ Օղակաձև այգու մի հատվածի բարեկարգմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման աշխատանքների իրականացման հատվածում, այդ տարածքում գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է Կառավարությունում՝ նախարարների կոմիտեի նիստում։  Այնտեղ հնչեցված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա նախագիծը ներկայումս լրամշակման փուլում է, սակայն դրան զուգահեռ տարածքում առկա գույքերի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով, «Երևան-Նախագիծ» ընկերությունը կատարել է առկա գույքի նոր չափագրություն՝ դրանք համադրելով վկայականներում առկա սխեմաների հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

Ավինյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է հավելյալ երեք սուբյեկտ ավելացվում գործընթացին, եթե «Երևան-Նախագիծ»-ն արդեն իսկ չափագրումներ կատարել է, Թևանյանը նշեց. «Չսխալվելու նպատակով»։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այդ տարածքում առկա գույքերից մեկի հետ կապված խնդրին, մասնավորապես, այն անցնում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

«Գրությամբ դիմել ենք Գլխավոր դատախազություն, որ հասկանանք այդ գույքի նկատմամբ ինչ ռեժիմ պետք է գործի և դրա հետ կապված ինչպես ենք կարգավորում հարաբերությունները»,- նշեց Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։