Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի պայմանագրի համար կվճարեք նոր կարգով․ սակագինն ազատականացվում է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի սակագները կազատականացվեն, ավտոսեփականատերերի համար կներդրվի իրենց ռիսկերին համարժեք ավելի արդար գնի ձևավորման համակարգ։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի ղեկավարը։

«Կարգապահական կամ անհատական տվյալները ձևավորելու են այն սակագինը, որն ինքը վճարելու է ԱՊՊԱ-ի համար։ Իրենք առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները։ Եվ, ըստ այդմ, կարող են իրենց համար ընտրել լավագույն գին-որակ հարաբերակցությունը»,- նշեց Մարտին Գալստյանը:

Եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ԱՊՊԱ-ի գները կնվազեն վարորդների 56%-ի համար, 23%-ի համար՝ կբարձրանան, 21%-ի համար գրեթե չեն փոխվի:

Սակագնի ազատականացման արդյունքում կվերանան վարորդի անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները։

Այսպիսով, նախկին ֆիքսված արժեքների փոխարեն այժմ յուրաքանչյուր ընկերություն կկարողանա տարբեր գներ առաջարկել վարորդներին, ինչի շնորհիվ քաղաքացին կկարողանա ընտրություն կատարել։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հրապարակումներին, որ պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան: Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունն իր առջև խնդիր է դրել, որ պետական հատվածի բոլոր ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը պետք է լինի մրցութային կարգով: Շուկայի ազատականացմամբ այլևս որևէ պետական հիմնարկ խնդիր չի ունենա ապահովագրությունը մրցութային կարգով իրականացնելու հարցում։ Բացի այդ, ըստ վարչապետի, այս փոփոխությունները հնարավորություն են տալիս քաջալերելու որակական փոփոխությունները։

Մանրամասները` տեսանյութում:

Անժելա Պողոսյան