Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի նախագահ Ջորջ Վելլայի հետ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Մարտի 30-ին Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցը Մալթա և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի առանց նախապայմանների վերաբացման կարևորությունը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և սանդրանքների փոխարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգությանը վերաբերող  առանցքային հարցերի շուրջ կառուցողական մոտեցման ցուցաբերումը և հանձնառությունների իրագործումը: