Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գլխի սալջարդ և պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կողբ գյուղի 94-ամյա մի բնակիչ: Տարեց կնոջ հարևանուհին ոստիկաններին հայտնել էր, որ նրան տեսել էր հյուրասենյակի հատակին ընկած․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և …

