Ձեռքով չի հարվածել. իշխանական պատգամավորը մանրամասներ է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, երբ քննարկվում էին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հանկարծակի է հարվածել ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին․ առանց որևէ հիմնավորման ոտքի է կանգնել, գոռգոռոցների ներքո հարվածել է և փախել սենյակից ու թաքնվել ԱԺ շենքում։ Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։

«Որոշ ժամանակ նրան չէինք կարողանում գտնել, հետո, բնականաբար, դիմեցինք ոստիկանություն, դատախազություն, քննչական կոմիտե։ Նրանք արագ տեղ հասան ու բերման ենթարկեցին Մհեր Սահակյանին»,– ասաց պատգամավորը։

Հովհաննիսյանի խոսքով` միջադեպը պետք է քրեաիրավական հետևանք ունենա Մհեր Սահակյանի համար, քաղաքական հետևանք` «Հայաստան» խմբակցության ղեկավար կազմի և պատգամավորների համար։

«Հստակ է, որ պատգամավորական մանդատներ են ստացել փողոցային խուլիգանները, որոնք գործուղվել են ԱԺ բնականոն ընթացքը խաթարելու և ամեն բան անլրջացնելու համար։ Տվյալ երիտասարդը փողոցային սովորական խուլիգան է և ամոթ է, որ նա ունի ԱԺ մանդատ»,– հավելեց նա։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ միջադեպից հետո եկել են, փորձել ներողամտություն հայցել, բայց թե կոնկրետ ովքեր են եղել, նա հրաժարվեց պատասխանել։

Պատգամավորը հավելեց, որ ընդդիմադիր պատգամավորը հարվածել է Վլադիմիր Վարդանյանի գլխին, ծանր մարմնական վնասվածք է հասցրել, ոստիկանությունը հանրությանը կներկայացնի, թե ինչով է հարվածել, ձեռքով չի հարվածել։

«Եթե այդ երիտասարդը խելացի լինի, ինքն իր ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը, եթե ոչ, ապա մենք կհուշենք, իր արարքը քրեաիրավական հետևանքներ կկրի, իրավապահ մարմինները կհուշեն»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը

 

Մանրամասները՝ տեսանյութում։