Ադրբեջանի Սակագնային խորհրդի հերթական նիստում նախօրեին քննարկվել են տրանսպորտային ընկերությունների հայտերը և հաստատվել են հասարակական տրանսպորտում ուղևորափոխադրումների ծառայությունների նոր սակագները։ Տեղական լրատվականների հաղորդմամբ` մետրոյում մեկ երթևեկի արժեքը կկազմի 0,4 մանաթ, ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր երթուղիները՝ 0,4 մանաթ, քաղաքամերձ և միջքաղաքային ավտոբուսային երթուղիները՝ կախված հեռավորությունից՝ 0,40 – 1,00 մանաթ։ Այսպիսով, ներքաղաքային ավտոբուսային տրանսպորտի և Բաքվի մետրոյի ուղեվարձը …

