Արևմուտքի նպատակը չէ՝ ՀՀ-ին սրել ՌԴ-ի դեմ․ վստահ եմ՝ ԵՄ-ն կօգնի Հռոմի ստատուտը վավերացնել՝ նվազ վնասներով․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կկրկնի Սերժ Սարգսյանի արարքը, նոր սեպտեմբերի 3-ի ականատես կլինե՞նք։ Հռոմի ստատուտի վավերացման հարցն արդեն ՔՊ-ական մեծամասնության վավերացման տիրույթում է, կգնա՞ն այդ քայլին, թե՞ 2013-ի սեպտեմբերի 3-ի պես հայկական հասարակությունը կտեղեկանա, որ Փաշինյանն էլ հրաժարվեց իր իսկ սկսած գործընթացից, ինչպես Սարգսյանը ԵՄ-ից թեքվեց ԵՏՄ։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր փորձում է ՀՀ ինքնիշխանությունը պահպանել, բայց, ըստ նրա, ամենակարող չէ։ Նա կարծում է, որ իշխանությունը կարող է ճնշումներին չդիմանալ և Սերժ Սարգսյանի պես կարող է ընկրկել, բայց այդ դեպքում պետք է դիմակայի հասարակությունը։

«Ռուսաստանն այսօր սպառնալիքով ճնշում է Հայաստանին, որպեսզի Արևմուտքից օտարվենք, ինքը մեզ պետություն չի դիտարկում։ Սակայն մենք այլընտրանք չունենք, քան Արևմուտքին ինտեգրվելը, եթե ուզում ենք ինքնիշխանությունը, պետականությունը պահպանել։ ՌԴ-ն այսօր փաստացի սպառնում է, և մենք պիտի գնահատենք՝ բլե՞ֆ է սա, թե՞ իրոք կվնասի մեզ։ Ես կարծում եմ, որ պետք է վավերացնել Հռոմի ստատուտը։ Արևմուտքի նպատակը չէ ՀՀ-ին սրել ՌԴ-ի դեմ, ավելի վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունը։ Եվ վստահ եմ՝ ԵՄ-ն կօգնի գտնել ձևակերպում, որ անհրաժեշտ է Հռոմի ստատուտը վավերացնելիս, որպեսզի Հայաստանը կրի նվազագույն վնասներ»,- ասաց Գարեգին Միսկարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ամբողջությամբ։

Ռոբերտ Անանյան