Ադրբեջանը, օգտվելով հնարավորությունից, դիրքավորվել է բարենպաստ դիրքերում. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ապրիլի 1-ից տեղի է ունենալու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը սահմանագծի հատվածում դեպի Հայաստան 100-300 մետր առաջ է եկել, նշեց․ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ թե խնդիր է դրել 100 կամ 200 մետր մխրճում ապահովել, այլ եկել տեղակայվել, դիրքավորվել է այն հատվածներում, որն իր համար բարենպաստ է և իրեն հնարավորություն է տալու ինչպես ընթացիկ մարտական հերթապահության իրականացման, այնպես էլ մարտական այլ խնդիրների իրականացման համար․․․

Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները պարզապես հղում անելով Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններին, սպասել են մինչև ապրիլի 1-ին, որ կարողանան իրար հետ ձևավորել առաջնագիծը: Սա այն դեպքում, երբ հայտնի է, որ Ադրբեջանը նույնիսկ իր գրավոր պարտավորությունները չի կատարում, ուր մնաց թե բանավոր պայմանավորվածությունը կատարեր»:

Պատգամավորն ընդգծեց, որ եթե Ադրբեջանը որևէ փուլում նպատակ ունենա Սյունիքի որևէ հատվածում հարձակում իրականացնել, որևէ կաշկանդող բան չի ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում։