Ադրբեջանում չեն հաստատում իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Բաքվում չեն հաստատում ադրբեջանցի մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ մասնակցության հարցով դեռևս հստակություն չկա։

«Մենք դիմել ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային՝ խնդրելով պաշտոնական երաշխիքներ, սակայն մեր դիմումին պատասխան դեռ չենք ստացել: Ուստի, դեռևս հստակ չենք կարող ասել՝ կմասնակցե՞նք Եվրոպայի առաջնությանը, թե՞ ոչ։ Մասնակցության հաստատման վերջնաժամկետն է ապրիլի 11-ը»,-ադրբեջանական լրատվականներին ասել են ֆեդերացիայից։

Նշենք, որ ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Ադրբեջանական կողմը նաև խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը:

Հավելենք, որ Երևանում ապրիլի 15-23-ը անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Ադրբեջանը հայտավորել է 5 մարզիկի։

Էմմա Չոբանյան