ԵՄ անդամ բոլոր երկրների մշտական ​​ներկայացուցիչները համատեղ այցով Կիև են մեկնել

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Եվրոպական միության անդամ բոլոր երկրների մշտական ներկայացուցիչները համատեղ այցով Կիև են մեկնել: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա ԵՄ անդամ երկրների բոլոր 27 դեսպանների առաջին միաժամանակյա այցն է Ուկրաինա. նման բան տեղի չի ունեցել նույնիսկ ռազմական գործողություններից առաջ, նշում է աղբյուրը։

Մարտի 30-ն Ուկրաինա ՌԴ ներխուժման 400-րդ օրն էր։ Հենց այս օրվան էլ նվիրված է եղել ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների այցը, ովքեր նաև հանդիսանում էին անվտանգության և քաղաքականության հարցերով կոմիտեի անդամներ։ Նրանք ժամանել են՝ ցուցադրելու իրենց համերաշխությունը ու հետագա անսասան աջակցությունը Կիևին։

Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան նշել է, որ ԵՄ երկրների պատվիրակների հետ հանդիպմանը քննարկվել են եվրոպական պաշտպանության համատեղ կառուցումը և Ուկրաինա զենքի ժամանակին մատակարարման կարևորությունը։

«Անվտանգ և կայուն եվրոպական միջավայրի ապագան սկսվում է Ուկրաինայում»,- հավելել է Ստեֆանիշինան։