Բաքուն Իրանին է մեղադրում Մեջլիսի պատգամավորի դեմ իրականացված զինված հարձակման համար

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասիր Քանանիի այսօրվա հայտարարությունը։

Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին Քանանիի մեկնաբանությանն ի պատասխան՝ Հաջիզադեն նշել է, որ նախարարն այդ ճեպազրույցում հակաիրանական դիրքորոշում չի հնչեցրել։

«Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տվել իր տարածքն օգտագործել երրորդ պետությունների դեմ։ Հակառակը, վերջին շրջանում Իրանից սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի հասցեին, սադրանքներ են թույլ տրվում։ Օրինակները ներառում են Իրանի զորավարժություններն Ադրբեջանի հետ սահմանին, Իրանի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները և Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված ահաբեկչությունը: Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ կատարված ահաբեկչության հետաքննության նախնական արդյունքները մատնանշում են Իրանին»,- ասել է Հաջիզադեն, փաստորեն, Իրանին մեղադրելով պատգամավորի դեմ մահափորձի համար։

Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունում չի շրջանցվում նաև Հայաստանը։

«Այսօր իրանահայ եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի համար։ Վերջին 30 տարիների ընթացքում Իրանը գործնականում աչք է փակել Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա»։ Մենք խստորեն դատապարտում ենք մամուլի քարտուղար Նասիր Քանանիի հայտարարությունը։ Այս հայտարարությունը ևս մեկ քայլ է դեպի ադրբեջանա-իրանական հարաբերությունների ճգնաժամը»,- ասել է Հաջիզադեն։

Բացի այդ, Բաքուն Իրանին մեղադրում է, իբր, 44-օրյա պատերազմում «Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար»։

Հիշեցնենք, որ մարտի 28-ի երեկոյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր տան մոտ զինված հարձակման էր ենթարկվել՝ վիրավորում ստանալով ուսի և ոտքի շրջանում։ Մուստաֆայի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքից անմիջապես հետո ադրբեջանցի տարբեր պատգամավորներ առանց հիմնավորումների սկսեցին պնդել, որ Իրանն է կանգնած հարձակման հետևում։ Նման վարկած սկսեցին շրջանառել նաև ադրբեջանական քարոզչական լրատվականները։

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը պատգամավորի դեմ մահափորձն «ահաբեկչություն» է որակել։ Մինչ օրս Ադրբեջանի պատկան մարմինները գործի քննությունից տեղեկություններ չեն հաղորդել։

Էմմա Չոբանյան