10 տարեկանների 33 տոկոսը գրագիտության խնդիր ունի, ի՞նչ է արել ԿԳՄՍՆ-ն նրանց համար. Լարիսա Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանում 10 տարեկանների 33 տոկոսը գրագիտության խնդիր ունի․ 4 տարի դպրոց հաճախելուց հետո նրանք անգրագետ են։ Այս մասին «Հանուն ոչնչի՞. պետության ստացած դրամաշնորհային աջակցությունը կրթության բարեփոխումների համար» թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց ֆիզմաթ գիտությունների թեկնածու, անկախ փորձագետ Լարիսա Մինասյանը։

Նրա խոսքով՝ 18-21 տարեկանների 10 տոկոսը երեք տարի առաջ ունեցել է նույն խնդիրը․ «Սակայն նրանք ունեն միջնակարգ կրթության ավարտական վկայական։ 12 տարի շարունակ նրանք դասարանից դասարան են տեղափոխվել․ նրանց հիմնարար՝ կրթություն ստանալու իրավունքը խախտվել է և նրանց ապագան որոշակի է՝ միանշանակ կապ կա անգրագիտության և աղքատության միջև»։

«Ակնհայտ է, որ առկա է չսանձված կոռուպցիա, երեխաների հիմնարար իրավունքը խախտելու, նրանց ճնշելու երևույթը։ Պատկերացնո՞ւմ եք՝ 12 տարի երեխան նստած է դասարանում և չի կարողանում կարդալ, բավարար չափով հաղորդակցվել․ դա խոշտանգում է, և մենք դրա վրա աչք ենք փակել։
Փորձագետի խոսքով՝ 33-ից ավելի բարձր տոկոս են կազմում այն երեխաները, որոնք տրամաբանական խնդիր լուծելու պրոբլեմ ունեն։ Այս վիճակագրական տվյալներն արձանագրվել են 4 տարի առաջ, մինչ այժմ այդ երեխաների իրավունքը չի վերականգնվել։

«5 տարի հետո էլ այդ երեխաները կմնան անգրագետ։ Ի՞նչ է անում ԿԳՄՍ-ն, ի՞նչ է նշանակում, թե փորձում են ինչ-որ բաներ անել։ Ի՞նչ է արվում, որ այդպիսի երեխան հաջորդ դասարան չփոխադրվի, և վերականգնվի նրա իրավունքը, որ գիտելիք ստանա։

Ծնողները դիմում են դասապատրաստողների, մասնավոր դասերի և դրանով երեխային ներշնչվում է, որ ինքն անկարող է, նրա ինքնուրույնությունը վտանգի տակ է հայտնվել»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ մինչև լուրջ փոփոխություններ չիրականացվեն, այդ թվում նաև դասավանդման էֆեկտիվության, որևիցե դրական արդյունք ակնկալելն անհնար է։

Մանրամասները՝ տեսանյութում։