Մյանմայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը․ երկրում համազգային սուգ է հայտարարվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 1700-ի, փլատակների տակից նոր դիեր են դուրս բերվել։ Այս մասին հայտնել է երկրի ռազմական կառավարությունը, գրում է AP-ն։

Կառավարության խոսնակ, գեներալ-մայոր Զավ Մին Թունը պետական ​​MRTV հեռուստաալիքին ասել է, որ ևս 3400 մարդ վիրավորվել է, ավելի քան 300-ն անհետ կորել է: Զինվորականները նախկինում հայտնել էին 1644 զոհի մասին։

Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին՝ պատճառելով մեծածավալ ավերածություններ, այդ թվում՝ մայրաքաղաք Նեյպիտավում և մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մանդալայում:

Մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում երկրի մահմեդական փոքրամասնությունից 700 հավատացյալներ են մահացել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ մզկիթների փլուզման հետևանքով։ Հաղորդվում է, որ 60 մզկիթ վնասվել կամ ավերվել է։

Մյանմայի իշխանություննեը մեկշաբաթյա համազգային սուգ են հայտարարել երկրի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի