Բաքուն Իրանը «ահաբեկչությունը սատարող պետություն» է որակել

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիրոմերս Հեյդարիի հայտարարություններին՝ դրանք որակելով «ստոր զրպարտություն»։

«Հեյդարին իր անհեթեթ խոսքերով պնդում է, որ, իբր, Ադրբեջանում գոյություն ունեն «սիոնիստական» ուժեր, և որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանն օգտագործել է Սիրիայից բերված ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, և որ նրանք դեռ գտնվում են երկրի տարածքում։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Իրանը Հայաստանին «երբեք օկուպացիայի մեջ չի մեղադրել», հակառակը՝ ուժեղացել է հայ-իրանական եղբայրությունը։ «Այսօր բոլոր համարի գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում ունի երկու գլխավոր դաշնակից, որից մեկը Ֆրանսիան է, երկրորդը՝ Իրանը»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն, չնայած բազմաթիվ փաստական ապացույցներին, որոնք Հայաստանը ներկայացրել է միջազգային դատական ատյաններում, նշում է, թե պատերազմում, իբր, «Ադրբեջանը միայնակ է գործել ու հասել հաղթանակի»։ Բաքուն նաև առաջին անգամ Իրանին «ահաբեկչությունը սատարող երկիր» է անվանել։

«Իրանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան անիմաստ մեղադրանք և զրպարտություն։ Հեգնանք և ծիծաղ  է առաջացնում ահաբեկչությանն աջակցող պետության բարձրաստիճան զինվորականի կողմից նման մեղադրանքը, ում անունը հայտնվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչական գործողությունների կատարման մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիրոմերս Հեյդարիի տեսանյութը վերջին օրերին ակտիվորեն տարածվում է տելեգրամյան ալիքներով, թեև այն, ըստ ամենայնի, տեսագրվել է դեռևս 2021-ի հոկտեմբերին։

«Կովկասում կան մի շարք զգայուն հարցեր, որոնցից մեկը Ադրբեջանի սահմաններին սիոնիստական ռեժիմի ներկայությունն է»,- ասել է Հեյդարին։

Նա հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա «սիոնիստական էլեմենտներ» տարածաշրջանի երկրներում և դրան հակազդելու է։

Հեյդարին նաև հայտարարել էր, որ «մյուս խնդիրը տարածաշրջանում պետական ​​սահմանների փոփոխման անօրինականությունն է, Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա  դրանք փոխել»։

Էմմա Չոբանյան