Դատախազությունը պահանջում է Կապի և տրանսպորտի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից 16.8 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք և ակտիվներ բռնագանձել։ Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, քիչ առաջ մեկնարկեց Դատախազության հայցադիմումի քննությունը։ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայցադիմումով պահանջվում է բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, …

