Լեհաստանն Ուկրաինա է ուղարկել առաջին ՄիԳ-29 կործանիչները

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Լեհաստանի իշխանությունները մի քանի ՄիԳ-29 կործանիչներ են ուղարկել Ուկրաինայի Զինված ուժերի կարիքների համար, հայտարարել է նախագահ Անջեյ Դուդայի արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Որքան ես գիտեմ՝ մի քանի ՄիԳ-29 ինքնաթիռներ արդեն ուղարկվել են [Կիև]։ Իմ տեղեկություններով՝ փոխանցման գործընթացն ավարտված է»,- ասել է նա լեհական RMF ռադիոկայանի եթերում։

Պշիդաչը չի պարզաբանել, թե քանի կործանիչ է փոխանցվել Ուկրաինայի Զինված ուժերին, սակայն ընդգծել է, որ խոսքը միայն օգնության առաջին տրանշի մասին է, որից հետո «հետագա աջակցության մասին խոսակցություններ կլինեն»։

Նա նաև հիշեցրել է, որ առաջիկա մի քանի տարին Լեհաստանը, ամեն դեպքում, մտադիր էր Կիևին փոխանցված ինքնաթիռները փոխարինել ավելի ժամանակակից մեքենաներով։

Ընդհանուր առմամբ, Լեհաստանն ունի 28 ՄիԳ-29 կործանիչ, որոնք տեղակայված են Մալբորկ քաղաքի ավիաբազայում։

Տաթև Ֆռանգյան