Բայրամովը ԵՄ պաշտոնյային բողոքել է Հայաստանում տեղակայված առաքելությունից

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության եվրոպական ծառայության արտաքին կապերի հատուկ ներկայացուցիչ Դիրք Շյուբելի հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։ Խոսելով Ադրբեջանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցության արդյունավետ օրակարգի առկայության մասին, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտուր, տրանսպորտ, էներգետիկ անվտանգություն և այլն, Բայրամովը վստահություն է հայտնել, որ ներկայում քննարկվող նոր համապարփակ համաձայնագրի նախագիծը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը։

Բայրամովը, ինչպես միշտ, բողոքել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունից՝ կեղծիքներ հնչեցնելով։ Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և առաջխաղացման ուղղությամբ գործադրվող ջանքերի, խաղաղության օրակարգի մասին»։ Բայրամովը Հայաստանին անհիմն մեղադրել է «սեփական պարտավորությունները կատարելուց խուսափելու, ռազմաքաղաքական սադրանքների, ականային սպառնալիքի մեջ»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից իրականացվող սադրանքների ինտենսիվության վերջին աճը համընկնում է ԵՄ առաքելության Հայաստան այցի հետ և ընդգծել առաքելության չարաշահման անթույլատրելիությունը՝ որպես պատրվակ՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն պարբերաբար իր դժգոհություններն է հայտնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումից։

Էմմա Չոբանյան