Աշխարհի բնակչությունն այսօր հատեց 8 միլիարդի շեմը։ Դա տեղի ունեցավ 7 միլիարդի շեմն անցնելուց ընդամենը 11 տարի անց։ Դեռևս տարիներ առաջ ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամը հաշվարկել էր և նոյեմբերի 15-ը նշանակել 8 միլիարդի օր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս կարևոր իրադարձությունը նկարագրել էր որպես օր՝ «տոնելու մեր բազմազանությունը, ճանաչելու մեր ընդհանուր մարդասիրությունը և հիանալու առողջության …

