Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը պաշտոնական այցով Իսրայելում է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ Ռզաևը վերահսկելու է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքները։ Պաշտոնյայի խոսքով՝ «երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ներկայացուցչության բացմամբ գրեթե անսահմանափակ հնարավորություններ կստեղծվեն»։ Նա նշել է, որ դեսպանատան բացումը թույլ կտա ընդլայնել երկու երկրների …

