Մեքսիկացի սենատորներ Ալեխանդրա դել Կարմել Լեոն Գաստելումը, Սեսիլիա Մարգարիտա Սանես Գարսիան և Ինդիրա Կեմպիս Մարտինեսը ապրիլի 1-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում …

