Փաշինյանը խոստացավ, բայց չարեց. հանրաքվեների անցկացման մշուշոտ հեռանկարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հանրաքվեների ինստիտուտն ուժեղացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մոտ 5 տարի անց այս ուղղությամբ Կառավարությունը որևէ շոշափելի քայլ չի իրականացրել։ Ավելին՝ հարցը մինչ օրս չի քննարկվել նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում։

Factor TV-ն Կառավարություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ այդ ուղղությամբ առաջընթաց չկա։ Մեր հարցմանն ի պատասխան՝ գործադիրից հայտնում են, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը սահմանված հայեցակարգային ուղղությունների շրջանակում կմշակի սահմանադրական փոփոխությունների և անմիջական ժողովրդավարության սահմանադրական կառուցակարգերի վերաբերյալ վերլուծություն և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների խորհրդի քննարկմանը։

Կարևոր որոշումների ընդունման գործընթացում հանրությանը մասնակից դարձնելու՝ Փաշինյանի խոստման իրականացումն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իրատեսական է համարում, բայց և ասում է՝ պետք է քննարկվի և հստակեցվի այն հարցերի շրջանակը, որոնք պետք է լուծվեն հանրաքվեով։

Քաղհասարակությունից Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն ասում է՝ մայր օրենքն այժմ էլ է հնարավորություն տալիս կառավարող ուժին թե՛ տեղական, թե՛ համապետական, թե՛ խորհրդատվական բնույթի հանրաքվեներ անցկացնել՝ ժողովրդին հնարավորություն տալով անմիջականորեն իրացնել իր իշխանությունը։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժն այս 5 տարվա ընթացքում այդպես էլ որևէ հարց հանրաքվեի չդրեց։ Միակ հարցը, որի հետ կապված իշխանությունը ցանկանում էր հանրաքվե անցկացնել, վերաբերում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդպես էլ տեղի չունեցավ։

Սահմանադրության գործող կարգավորումներով ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 հազար քաղաքացի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք ունի: Եթե Ազգային ժողովը մերժում է օրենքի նախագծի ընդունումը, ապա դրանից հետո, 60 օրվա ընթացքում այդ գործընթացին ևս 300,000 քաղաքացու միանալու դեպքում, քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար:

Այս հնարավորությունից քաղաքացիները երբևէ չեն օգտվել։ Պատճառը, ըստ Իոաննիսյանի, սահմանված շեմերի բարձր լինելն է․ նա երկու ամսում 50 հազար ստորագրություն հավաքելն իրատեսական չի համարում։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին այս առնչությամբ առաջարկներ են ներկայացնելու։

2018 թվականին հեղափոխական խոստումներ տված իշխանությունը վաղուց արդեն ակնհայտորեն մտադիր չէ դրանց կատարման ուղղությամբ քայլեր իրականացնել։ Իսկ պատերազմից հետո հանրաքվեի ինստիտուտի ներդրման մասին խոսելն իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տեղին չի համարում։

Հայաստանի Հանրապետության համար կարևոր հարց է, օրինակ, խաղաղության պայմանագիրը, որի բովանդակության մասին հանրությանը որևէ բան հայտնի չէ։ Արդյո՞ք այս հարցի շուրջ հանրաքվեի մասին կարող է խոսք լինել։ Սահմանադրությունը սահմանում է՝ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին։ Խաղաղության հնարավոր պայմանագիրը, օրինակ, Սահմանադրության գործող կարգավորումներով հանրաքվեի առհասարակ չի կարող դրվել։

2018-ի հայտնի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, խոստանում էր ժողովրդին մասնակից դարձնել նաև միջազգային կարևորության հարցերի լուծմանը։ Կան նաև հարցեր, որոնք լուծվում են միայն հանրաքվեի միջոցով։ Օրինակ՝ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը։

Դանիել Իոաննիսյանն ասում է՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին առաջարկելու են մայր օրենքի հնարավոր փոփոխության արդյունքում այնպիսի կարգավորումներ ներդնել, որ վերպետական կառույցներից դուրս գալը ևս հնարավոր լինի որոշել հանրաքվեով։ Ի դեպ, հանրաքվեի ինստիտուտի ուժեղացման և, առհասարակ, հանրաքվեներով անմիջական իշխանության իրականացման շուրջ քաղաքացիների տեսակետները բավական ուշագրավ են։

Մեր իրականացրած հարցումների ընթացքում քաղաքացիներից շատերը, ըստ էության, այնքան էլ հակված չէին կարևոր հարցերի լուծմանն ուղիղ մասնակցություն ունենալ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, մինչդեռ, պնդում է՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նաև այս քաղաքացիներին հաճոյանալու համար էր խոսում ժողովրդի ուղիղ իշխանության հեռանկարի մասին։

Հանրաքվեի ինստիտուտը կայացած է աշխարհի մի շարք երկրներում։ Որոշներում տարվա ընթացքում անգամ մի քանի հանրաքվե է անցկացվում։ Որպես ուղիղ ժողովրդավարության գործիք այն կիրառում են, օրինակ, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Սլովենիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում։ Հանրաքվե անցկացվում է տարբեր հարցերով՝ սկսած սոցիալականից մինչև տնտեսական և քաղաքական։

Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանում հեղափոխանական խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժն իշխանության 5-րդ տարում գործուն քայլեր կձեռնարկի, որպեսզի քաղաքացիներն ուղղակիորեն մասնակից դառնան երկրում որոշումների կայացմանը։ Ելնելով նրանից, որ նախորդ տարիների ընթացքում այս ուղղությամբ որևէ նախաձեռնություն չի եղել, մոտ ապագայում շոշափելի փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան