Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին որևէ հարցում մեղավոր չի ճանաչում, որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

– Պարոն Արշակյան, այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակված որոշմամբ արձանագրեց, որ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե միջազգային մամուլում մեծ աղմուկ բարձրացավ եւ ներկայացվեց, թե դա Հայաստանի արձագանքն է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կալանքի օրդերի արձակմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Կարծում եմ, հարցի լավագույն պատասխանը տալիս է ժամանակագրությունը: ՀՀ կառավարությունը «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, կառավարության հրապարակային նիստում: Հարցը ուղիղ եթերում զեկուցվել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից: Հստակ արձանագրվել է, որ սա Հայաստանի արձագանքն է Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերին, մասնավորապես` սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինծառայողների կողմից գործած պատերազմական հանձագործություններին: Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը: Շարունակելով ժամանակագրությունը` ընդգծեմ, որ կառավարությունը սահմանված կարգով հարցը ՍԴ քննարկմանն է ներկայացրել հունվարի 3-ին: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի վերաբերյալ որոշումը հրապարակել է մարտի 17-ին: ՀՀ ՍԴ-ն իր որոշումը շուրջ երեք ամսվա քննարկումից հետո հրապարակել է մարտի 24-ին: Ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ ՍԴ-ն որոշում պետք է կայացներ երեք ամսվա ընթացքում: Այդ որոշումը բացառապես իրավական է եւ պատասխանում է միայն մեկ հարցի՝ արդյո՞ք Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Նկատի ունեմ, ՍԴ որոշումը որեւէ մեկին որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում: Իսկ Հայաստանի կառավարությունը 2022թ. դեկտեմբերին իհարկե չէր կարող կռահել կամ կանխատեսել մարտին Միջազգային քրեական դատարանի կողմից կոնկրետ որոշումներ կայացնելու հավանականությունը եւ բովանդակությունը:

– Բայց իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, կձերբակալվի:

– Մինչ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարությունը նմանատիպ հրապարակումներ կային ռուսական մամուլում: Սա չի նշանակում, թե ռուսական մամուլը դրանով իր ցանկություններն էր արտահայտում: Կարծում եմ մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ: Բնականաբար՝ իշխող կուսակցությունը եւ թիմը նման մտադրություն կամ ցանկություն չունի:

– Բայց խնդիրն այն է, որ եթե Հռոմի կանոնադրությունը վավերացվի, դա կլինի անխուսափելի:

– Դա սխալ ընկալում է, որովհետեւ հենց այսօր մենք ունենք ստորագրված համաձայնագիր այլ երկրի հետ, համաձայն որի Հռոմի կանոնադրությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենալու: Նման կարգավորում կարող է լինել եւ Ռուսաստանի հետ: Բայց սա տարբերակներից ընդամենը մեկն է: Այլ տարբերակներ նույնպես կան: Մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները մենք լսել ենք, եւ կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: