Եթե թատրոնը «հիվանդ է», եկե´ք բուժենք, ի՞նչ փակելու մասին է խոսքը. Տաթև Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Մրցանակ ստանալիս լավագույն պահը ծափահարությունների ներքո դահլիճից բեմ բարձրանալն է, բայց, ցավոք, մեր երկրում դրանով ամեն բան ավարտվում է: Պետական աջակցությունը թատրոններին, արտիստներին ոգևորելը շատ քիչ է, պակասում է»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Համազգային պետական թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, որը վերջերս «Լավագույն կին դերակատար» անվանակարգում արժանացավ «Արտավազդ» մրցանակի:
Նրա խոսքով` տարիների ընթացքում մայրաքաղաքում հաջողվել է ձևավորել թատերական մթնոլորտ.

«Բայց կցանկանայի, որ հանրությունը, իշխանությունները ավելի շատ գիտակցեին թատրոնի կարևորությունը, այդ դեպքում թատրոնները շատ ավելի լուրջ ձեռքբերումներ կունենային: Ցանկալի կլիներ նաև, որ պետությունից զատ թատրոններին կողմնակի աջակցություն ցուցաբերվեր. երբեմն հնարավորությունների պակասը կապում է մեր ձեռքերը»:

Վերջին երեք տարում խոսք գնաց երեք թատրոնի փակման մասին` Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվեց, «Գոյ» թատրոնը փակվում է, խոսակցություններ կան նաև Մալյանի անվան թատրոնի փակման մասին.

««Թատրոն փակել» արտահայտությունն արդեն իսկ աբսուրդի ժանրից է: Եթե թատրոնը «հիվանդ է», եկե´ք բուժենք, ի՞նչ փակելու մասին է խոսքը: Դա շատ ցավալի փաստ է, և, անշուշտ, կարևոր է այս հարցում թատերական համայնքի համախմբվածությունը»,- ասում է Տաթև Ղազարյանը:

Հայաստանն այսօր կանգնած է արտաքին և ներքին մի շարք մարտահրավերների առաջ, արդյոք թատրոնում արտացոլվո՞ւմ են առկա խնդիրները, թատրոնը ձեռքը պահո՞ւմ է ժամանակի զարկերակին.

«Կոնկրետ Համազգային թատրոնում մեր գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը հատկապես պատերազմից հետո այսպիսի քաղաքականություն է սահմանել` մեր ներկայացումները պետք է լինեն ապրելու մասին, մեր հերոսը պետք է լինի ապրեցնող հերոս, մենք չպետք է մաղձոտ ներկայացումներ անենք, մեր հերոսը պետք է լինի հաղթող: Հանդիսատեսին պետք է հավատ ներշնչենք ապագայի հանդեպ: Թատրոնն էլ մեր խրամատն է, և այստեղ դժվար պայքար է, ինչպես բոլոր ասպարեզներում»,-նշում է դերասանուհին:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան