«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

Լուրեր

25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը․ հայտնում են կինոփառատոնի լրատվական ծառայությունից։

«Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային կինոլեգենդի ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս:

Այս ցուցադրությունները հարթակ են ստեղծում նրա անգնահատելի ժառանգության հանրայացման և տարբեր երկրների երիտասարդ սերունդներին նրա ֆիլմերի հետ ծանոթացնելու գործում:

Իրանի Շիրազ քաղաքւմ Փաջր հեղինակավոր միջազգային կինոփառատոնի փառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 2-ը անցկացվում է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկն է, որը ևս մեկ անգամ ամրապնդում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի և «Ֆաջր միջազգային կինոփառատոնի միջև համագործակցությունը:

Բացի այդ, Իրանի կինոյի թանգարանում անցկացվել են Սերգեյ Փարափանովի ֆիլմերի եռօրյա ցուցադարությունները և քննարկումները: Ցուցադրվել են «Նռան գույնը», «Սուրամի ամրոցը» և «Աշուղ Ղարիբ» ֆիլմերը, կազմակերպվել են քննարկումներ կիոնգետ Ռոբերտ Սաֆարյանի, Ոսկե ծիրան ՀԿ-ի տնօրեն Կարեն Ավետիսյանի և կինոռեժիսոր Անահիդ Աբադի մասնակցությամբ:

Մեկ այլ՝ Մար Դել Պլատայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների իրականացման գաղափարը շատ խորհրդանշանական էր: Տարիներ առաջ` 1965 թվականին, Սերգեկ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը այդ նույն փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին: Այդ ժամանակ, ցավոք Փարաջանովը անձամբ չի կարողացել ներկա գտնվել փառատոնին, և այդ հաղթանակից համարյա վաթսուն տարի անց, «Ոսկե ծիրան» ՀԿ-ի Մար Դել Պլատայի կինոփառատոնի ջանքերով նրա ֆիլմերը վերադարձան այդ պատմական էկրաններին: Ֆիլմերը ցուցադրվեցին Մար Դել Պլատայի երկու պատմական կինոթատրոնների մեծ դահլիճներում։

Մեկ ուրիշ կինոհարթակում՝ Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ։

«Ոսկե ծիրան» փառատոնի և Rambalkoshe-ի կողմից ներկայացված «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը կինոփառատոնի լեփլեցուն դահլիճում հաջորդեց Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը:

Այս երեք երկրների հարթակներում կազմակերպված ցուցադրությունները ոչ միայն հարգանքի տուրք էին Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանն ու նրա հարյուրամյակին, այլև կարևոր քայլ՝ հայկական կինոյի միջազգային ճանաչելիության և մշակութային ներկայության խորացման ուղղությամբ։ Նախաձեռնության իրականացումն ապացուցեց, որ Փարաջանովի արվեստը շարունակում է ներշնչել, միավորել և ստեղծել նոր երկխոսություններ տարբեր մշակույթների միջև։ Սերգեյ Փարաջանովի անունը Հայաստանի ամենաուժեղ մշակութային բրենդներից է, և նրա ժառանգության շարունակական ներկայացումը միջազգային հարթակներում կենսական կարևորություն ունի երկրի մշակութային դիվանագիտության համար»,- ասված է հաղորդագրությունում։