Վրաստանի ընդդիմությունը նոր բողոքի ակցիա է հայտարարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ։ Հանրահավաքը տեղի կունենա Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նա հատուկ ջոկատայիններին և ոստիկանությանը մեղադրել է նախօրեին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում երթի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ «Բերման են …

