ՌԴ-ն չեղարկել է ԱՊՀ երկրների զինվորականներին կենսաթոշակների վճարման մասին համաձայնագիրը

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների զինվորականների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների և պետական ապահովագրության մասին համաձայնագրի չեղարկման մասին։ Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը, փոխանցում է Ինտերֆաքսը։

Չեղարկվել է նաև ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ տրամադրելու և սահմանապահ զորքերի զինծառայողներին պետական ապահովագրության կարգի վերաբերյալ համաձայնագիրը։

Օրենքի բացատրական գրության մեջ նշվում է, որ խոսքը 1992 թվականի մայիսի 15-ի պայմանագրերի մասին է, որոնց մասնակիցներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։

Բացատրական գրությունում նշվում է նաև, որ 1992 թվականի մայիսի 15-ի պայմանագրերում կիրառվող տարածքային սկզբունքը թույլ էր տալիս, որ այս միջազգային պայմանագրերը կնքած պետություններից մեկն օբյեկտիվ պատճառներով (միգրացիոն գործընթացների զարգացում, կենսաթոշակային ապահովման ավելի բարձր մակարդակ, նվազագույն ստաժ, որը պահանջվում է կենսաթոշակ նշանակելու համար) կարող է ավելի մեծ ծախսեր կրել, քան մեկ այլ պետություն:

Միևնույն ժամանակ, վերջին տարիներին զգալիորեն աճել են Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների կողմից ո՛չ ԽՍՀՄ-ում, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունում զինվորական ծառայություն չանցած անձանց կենսաթոշակ վճարելու դեպքերը։ Կենսաթոշակների նշանակման և վճարման կարգը, որը նախատեսված է 1992 թվականի մայիսի 15-ի պայմանագրերով, հանգեցնում է օտարերկրյա զինվորական թոշակառուների ֆիկտիվ միգրացիոն հոսքերի ավելացմանը դեպի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կենսաթոշակների մակարդակն ամենաբարձրն է, ասվում է բացատրական գրության մեջ։

Միաժամանակ, նախկին ռուս զինվորական թոշակառուների համար, ովքեր մշտական բնակության են տեղափոխվել ԱՊՀ անդամ երկրներից որևէ մեկի տարածքում, կենսաթոշակը շատ ավելի ցածր է, ինչն արդարացի բողոքներ է առաջացնում, նշել են նախաձեռնությունը մշակողները։

Ըստ բացատրական գրության՝ քանի որ 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագրերը հիմնականում ուղղված են եղել ԽՍՀՄ զինվորականների կենսաթոշակային իրավունքների պաշտպանությանը, իսկ 30 տարվա ընթացքում ԱՊՀ անդամ երկրներում այդ հարցի վերաբերյալ ձևավորվել է ազգային օրենսդրություն, համաձայնագիրը կատարել է իր խնդիրը՝ անցումային շրջանում ապահովել զինվորական ծառայությունից ազատված անձանց կենսաթոշակային իրավունքները։

Տաթև Ֆռանգյան