Չավուշօղլուն հայտնել է ապրիլի 3-4-ը Մոսկվայում Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳ փոխնախարարների հանդիպման մասին

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

Սիրիական հարցով քառակողմ հանդիպումը Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳ փոխնախարարների մակարդակով  տեղի է ունենալու ապրիլի 3-4-ը Մոսկվայում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում Թուրքական տանը լրագրողների հետ զրույցոմ, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ Սիրիայի հետ երկխոսությունը սկսվել է Ռուսաստանի աջակցությամբ և մասնակցությամբ, այնուհետև գործընթացին միացել է Իրանը։

«Եգիպտոս վերջերս կատարած այցի ժամանակ մենք հայտարարեցինք փոխնախարարների մակարդակով քառակողմ հանդիպման ժամկետի հետաձգման մասին։ Հանդիպման նոր ժամկետն արդեն համաձայնեցված է։ Այն տեղի կունենա ապրիլի 3-4-ը Մոսկվայում»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև մեկնաբանել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 6-7-ը Թուրքիա կատարելիք այցի օրակարգը։ Չավուշօղլուի խոսքով՝ հնարավորություն կլինի քննարկել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Նախատեսվում է քննարկել նաև տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, իրավիճակը Սիրիայում և  Լիբիայում։

«Քննարկման շատ հարցեր կան։ Կդիտարկենք քաղաքական գործընթացը Սիրիայում, հացահատիկային գործարքի երկարաձգումը, փախստականների հետ կապված իրավիճակը, փետրվարի երկրաշարժերի ֆոնին սիրիացի ժողովրդին հումանիտար օգնությունը և այլն»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ մարտի 30-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը վերջինին հետաքրքրել է Թուրքիայի դիրքորոշումը որոշ հարցերի, այդ թվում՝ բանկային փոխանցումների վերաբերյալ, որոնցից բողոքում է ռուսական կողմը։

«Մենք աշխատում ենք այդ հարցերի շուրջ։ Մոսկվան «այո» է ասել հացահատիկային գործարքը 60 օրով երկարացնելուն։ 120 օրվա հարցը դեռ բաց է»,- ասել է Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան