Ֆինլանդիան ապրիլի 4-ին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան դաշինքի կազմ կընդունվի երեքշաբթի՝ ապրիլի 4-ին։ Երկրի դրոշը կբարձրացվի Բրյուսելում գտնվող կազմակերպության կենտրոնակայանում, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Վաղը մենք կողջունենք Ֆինլանդիային որպես ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ»,- ասել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում։

Նրա խոսքով՝ «դա Ֆինլանդիան ավելի անվտանգ կդարձնի, իսկ դաշինքը՝ ավելի ուժեղ»։

Ստոլտենբերգը նշել է, որ երեքշաբթի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված բոլոր բյուրոկրատական ​​ընթացակարգերը կավարտվեն, և Ֆինլանդիայի դրոշն առաջին անգամ կբարձրացվի դաշինքի կենտրոնակայանում։

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել էին Հելսինկիի դիմումը։ Թուրքիան և Հունգարիան վերջինն են դա արել։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին ստորագրել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու արձանագրությունները։

Տաթև Ֆռանգյան