Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։ Մարտի 17-ից դերասանուհին գտնվում էր Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ ախտորոշվել էր թոքերի երկկողմանի թոքաբորբ: Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946թ․ դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Լուսինե Կիրակոսյանի տաղանդը ի հայտ է եկել դեռ մանուկ հասակից, երբ 1-ին դասարանից սկսած բեմադրություններ է արել բակի երեխաների հետ։ …

