Խփել, թքել, փախչել, ասֆալտին փռել՝ փողոցայի՛ն մտածելակերպ է․ պաշտոնյաները չպիտի կիրառեն դա․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 09:52
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի հասարակությունն ապրում է անվտանգային ճգնաժամի, սահմանային լարումների շրջանում։ Եվ այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Տեղ գյուղում Ադրբեջանը 5 ուղղությամբ 100-ից 300 մետր առաջ է եկել (ԱԱԾ-ն հետո ասաց՝ իրավիճակը բարելավվել է բանակցության արդյունքում), այդ պահին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորը հարվածում է ՔՊ-ականի։ Եվ հետո, փոխարենը իշխանականները սահմանի վիճակը ներկայացնեին հանրությանը, սկսեցին քննարկել, որ իրենք հարձակման են ենթարկել։ Դրանից հետո, մինչ Տեղ գյուղի բնակիչները կասկածի տակ են դնում բարելավման մասին ԱԱԾ-ի հաղորդագրությունը՝ պնդելով, որ ադրբեջանցիներն իրենց դաշտերի մեջտեղում խրամատներ են փորում, ընդդիմադիր երկու պատգամավոր ուղիղ եթեր են մտնում և պատմում, թե Կասկադում ՀՀ ԱԺ նախագահը թքել է ինչ-որ դաշնակցականի վրա։ Ալեն Սիմոնյանը չի հերքում, փոխարենը հետո գրում է՝ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը, և որ այս ամենը կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը ՀՀ-ից դուրս են։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանին Factor TV-ին տված հարցազրույցում հարց ուղղեցինք՝ չլինի՞ մենք և ԱԺ պատգամավորները տարբեր իրականություններում են ապրում։

«Մեր քաղաքական ուժերն անում են այն, ինչ պահանջում են իրենց կողմնակիցները, և իրենք էլ բավարարվում են կողմնակիցների գնահատականներով։ Բռնությունն անընդունելի՛ է։ Շատ ենք օգտագործում ծեծուջարդ բառը, թե սրանց պետք է նստեցնել, սպանել, վերացնել, արտաքսել, սա ընդունված բառապաշար է։ Բայց դա մեր մտածելակերպն է՝ բռնություն, ծեծ, ոչնչացնել դիմացինին։ Իրականում դա այն իրավիճակն է, երբ մարդիկ բացահայտում են սեփական անձը․ ո՞վ եմ ես, ես պատգամավոր եմ՝ օրենք գրելո՞ւ, թե՞ ծեծուջարդի նպատակով»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան