ՌԴ-ն նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում․ Ուկրաինան բողոքում է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ապրիլի 1-ից Ռուսաստանը կատարելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկրի պարտականությունը։ Սա Ուկրաինայի դժգոհությունն է հարուցել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ սա վկայում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային կառույցի սնանկության մասին, գրում է Reuters-ը։

Տեսաուղերձում Զելենսկին հիշեցրել է, որ Ռուսաստանը նվաճողական պատերազմ է մղում, որի ընթացքում Ուկրաինայում խաղաղ բնակիչներ են մահանում, այդ թվում՝ երեխաներ։ Նա խոսել է համաշխարհային ինստիտուտների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին։

«Ահաբեկիչները պետք է պատասխան տան ահաբեկչության համար, այլ ոչ թե նախագահեն որևէ կազմակերպությունում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ՌԴ նախագահությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում անվանել է «աշխարհում վատագույն ապրիլմեկյան կատակը»։

«Մի երկիր, որը համակարգված կերպով խախտում է միջազգային անվտանգության բոլոր հիմնարար կանոնները, կգլխավորի մի մարմին, որի միակ նպատակը միջազգային անվտանգության պահպանումն է»,- ասել է Կուլեբան:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին Twitter-ում գրել է. «Ռուսաստանը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում։ Շատ համապատասխանում է ամսաթվին՝ ծիծաղի օրվան։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, այն մշտապես խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության բուն էությունը»։

Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն կընդդիմանա ՌԴ կողմից լիազորությունների ցանկացած չարաշահումներին։

Ըստ The Guardian-ի՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կարող են նվազեցնել իրենց ներկայացուցչության մակարդակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության օրոք, սակայն բոյկոտի կամ բողոքի մասին խոսք չկա։

Նշենք, որ պետության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի կարգավիճակը հիմնականում ֆորմալ բնույթ է կրում։ Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրները հերթով նախագահում են այն, յուրաքանչյուրը՝ մեկ ամսով, նախագահությունը ստանձնում են այբբենական կարգով: Վերջին անգամ Ռուսաստանն Անվտանգության խորհրդի նախագահի դերը կատարել է 2022 թվականի փետրվարին՝ այն ամսին, երբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ։

Տաթև Ֆռանգյան