Խարկովում հայ ընտանիքին ռուսները պատանդ են պահել նկուղում մեկ շաբաթ․ նրանց ձեռագիրն է՝ կտտանքներ, տանջանքներ․ Սուրեն Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն ուկրաինական Խմելնիցկիի հայ համայնքի մարզային կառույցի ղեկավար Սուրեն Ավագյանի հետ

-Պարո՛ն Ավագյան, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը ձգվում է արդեն 13 ամսից ավելի։ Դուք գրեթե անընդհատ ճակատային գոտիներում եք։ Ի՞նչ իրավիճակ է հիմա առաջնագծում, ո՞ր ուղղություններով են ամենաինտենսիվ և բարդ մարտերը։

-Հիմա ամենածանր մարտերը, ռազմական գործողությունները տեղի են ունենում Դոնեցկի մարզում՝ Լիմանսկից Ավդեևկա ընկած հատվածում, որտեղ մեր ջոկատն է գտնվում։ Ես կապի մեջ եմ իրենց հետ։ Ամենածանր մարտերն այդտեղ են՝ Բախմուտի շրջակայքում, Ավդեևկա, Կուպյանսկից մինչև Դոնեցկի մարզի վերջը։

-Իսկ ի՞նչ ելք է ակնկալում ուկրաինական կողմը Բախմուտի շրջակայքում ընթացող մարտերում։ «Վագներ»-ի ղեկավարը հայտնել է անգամ Բախմուտի քաղաքային վարչակազմի շենք հասնելու մասին և խոստացել շուտով այնտեղ ռուսական դրոշ բարձրացնել։

-Եթե լոկալ Բախմուտի մարտերի մասին խոսենք, անկեղծ ասած՝ չկա կոնկրետ խնդիր դրված, այսինքն՝ ուկրաինական բանակի մոտեցումները մի քիչ այլ են, քան ռուսական կամ նախկին սովետական բանակինը, որ այսքան ժամանակում անպայման պետք է վերցնենք Բախմուտը կամ ոչ մի գնով չենք տալու Բախմուտը։ Ես ինքս անցյալ տարվա ապրիլից Բախմուտում եմ, և եթե անհրաժեշտություն լինի նահանջելու, անպայման կնահանջենք։ Մեզ համար ավելի թանկ են մարդկային կյանքերը։ Արդեն ութ ամիս է՝ վերցնում են, անընդհատ այդ մասին են ասում, կամաց-կամաց առաջ են գալիս, բայց շատ մեծ կորուստների գնով՝ մի տասն անգամ ավելի ոչ համարժեք գնով։ Մարդկային քանակություն են ավելացնում ու շենք-շենք, փողոց-փողոց․․․ մոտ ութ ամիս է արդեն Բախմուտի շուրջ այս ամենը։

-Գերմանիայի խոստացած Leopard տանկերն Ուկրաինա են հասել, նաև Լոնդոնից Challenger տանկերի ստացումն է հաստատվել։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Լեհաստանն առաջին ՄիԳ կործանիչներն է ուղարկել։ Այս ամենն ինչպիսի՞ օգնություն է ուկրաինական բանակի համար և արդյո՞ք դրանք կկարողանան որոշիչ դեր կատարել մարտերում։

-Որ պատկերացնենք՝ ինչի մասին ենք խոսում, մի քանի օրինակ բերեմ։ Ինտենսիվությունը կրակի բավական մեծ է։ Մի օրվա ընթացքում այնքան արկեր են օգտագործվում երկու կողմից միասին, որքան արտադրում է, ենթադրենք, Ֆրանսիամ մեկ ամսում։ Այսպիսի ինտենսիվությամբ կրակ է։ Դրա համար ցանկացած օգնություն, և անընդհատ այդ օգնությունը կա՝ չի դադարել ոչ մի վայրկյան, և այսպես՝ մինչև հաղթանակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան